Աշնան ցուրտ օրերը ջերմացրեք տաք թեյով, որն էլ կքաղցրացնի այս բաղադրատոմսով պատրաստվող կարկանդակները։ Ամենահամեղ, արագ ու հեշտ կարկանդակներն այս բաղադրատոմսով պատրաստելիս կստանաք 15 հատ։

Անհրաժեշտ է՝
60 գ կարագ
1 սուրճի բաժակ բուսայուղ
50 մլ կաթ
1 հավկիթ
0,5 թ․գ․ աղ
100 գ կաթնաշոռ
Սամիթ
1 թ․գ․ սոդա կամ փխրեցուցիչ
200-230 գ ալյուր
1 ձվի դեղնուց, 1 ճ․գ․ կաթ, սպիտակ և սև քունջութ, որն անհրաժեշտ է կարկանդակների վրա քսելու համար
⠀

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ստանալ փափուկ, ձեռքերին չկպչող ու ենթարկվող խմոր: Ձեռքերով ձևավորել գնդիկներ, տալ կլոր, հարթ ձև կամ կոտլետի ձև, շարել տապակին, ձու քսել և վրան շաղ տալ քունջութ:

Դնել 180 աստիճան տաքացած ջեռոց մոտ 20-25 րոպեով մինչև կարկանդակները կարմրեն: Սպասել 10-15 րոպե հովանան, ապա վայելել:

2-3 օր չեն հնանում, իդեալական տարբերակ են նախաճաշի, աշխատանքի վայրում կամ դպրոցում ընդմիջման համար: Սակայն այնքան համեղ են, որ երբեք չի հաջողվի 2-3 օր ունենալ այս կարկանդակներից։