Ամանորյա աղցան․ համեղ, շքեղ, գունագեղ․ պատրաստեք և զարմացրեք ձեր հյուրերին


Ամանորը շքեղ, գունագեղ և առատ դիմավորել, թերևս, բոլորն են ցանկանում և այդ հարցում տան տիրուհուն օգնում է աղցանների բազմազանությունը։

Տոնը տոն չի լինի առանց աղցանների և տոնական սեղանն այդքան գեղեցիկ չէր կարող լիներ առանց այդ թեթև և համեղ ուտելիքի։ Բերել ենք աղցան, որը կոչվում է «Թբիլիսի»։ Կոլորիտային քաղաքի անվանումը կրող աղցանը անզուգական համ ունի և իր հագեցնող բաղադրիչները թույլ են տալիս աղցանին լինել հագեցնող։

Միանգամից ասենք՝ անվան ընտրությունը հայտնի չէ։ Բայց կարևորն անչափ համեղ է։ Պատրաստեք և զարմացրեք ձեր հյուրերին և ընտանիքի անդամներին։

Անհրաժեշտ է՝

Ըստ բաղադրատոմսի՝ սոխը պետք է հում լցնել, բայց կարելի է նաև 1 ր տապակել այնպես, որ չհասցնի կարմրել, չփափկի, բայց հում սոխի հոտը անցնի, հակառակ դեպքում հնարավոր չի լինի պահել սառնարանում:

Սոխով աղցանները համեղ են, երբ մատուցված է այդ պահին։ Բոլոր բաղադրիչները միախառնել, համեմել, լավ խառնել։

Ահա և վերջ։ Նյութին կից լուսանկարները կարող են օգտակար լինել։ Դրանք կօգնեն հասկանալ, թե ինչպես է հարկավոր կտրատել բաղադրիչները;


Понравилась статья? Поделиться с друзьями: