Աղցանները հիանալի համադրվում են զանազան ուտեստների հետ, համեղ են և թեթև, հագեցած թարմ վիտամիններով։ Նախընտրելի են գրեթե բոլորի կողմից։

Բերել ենք մի աղցան, որը կարող է տոնական սեղանը յուրօրինակ կերպով զարդարել՝ գրավելով հյուրերի, հարազատների ուշադրությունը։ Այն կոչվում է «Վագրի մուշտակ»։

Անվանումը ստացել է իր համապատասխան ձևավորման համար։ Աղցամանում մի փոքր մայոնեզ լցնել, ապա որպես առաջին շերտ դասավորել խաշած, քերիչով անցկացրած կարտոֆիլը։ Աղ անել, կրկին պատել մայոնեզով և դասավորել քառակուսիներով կտրատած միսը (կարելի է փոխարինել խոզապուխտով)։

Կրկին պատել մայոնեզով և դասավորել քառակուսիներով կտրատած թթու վարունգը, կրկին մայոնեզ, ապա՝ մանրացված հավկիթը։

Մայոնեզ, որից հետո տորթ աղցանը պատել քերած խաշած գազարով և զարդարել սալորաչրով, որպեսզի վագրային մորթու տեսքն ապահովված լինի։

Կցված լուսանկարները կօգնեն աղցանի պատրաստման գործում։ Կստանաք անչափ գեղեցիկ և աներևակայելի համեղ աղցան։