Հայտնի երգիչ Վաչե Ամարյանը հուզիչ տեսահոլովակ է ներկայացրել հայ հանդիսատեսի դատին։ «Աղջիկս» տեսահոլավակի պրեմիերան կայացել է երեկ, և մեկ օրում արդեն շուրջ 100 հազար դիտում է հավաքել։ Երաժշտության հեղինակը Վաչե Ամարյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։
Հիանալի սյուժեով տեսահոլովակն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Տեսահոլովակի գլխավոր հերոսը վերհիշում է անցած ուղին՝ նախապատրաստվելով դստեր հարսանիքին։ Մինչ նա հագնվում էր և ժամացույց կապում, ժամացույցի սլակի պես նրա աչքի առաջ է անցնում տարիների ապրած կյանքը։ Աղջիկը դեռ փոքր է, իսկ նա խոպանում է, ընտանիքին պահելու համար գումար է հայթայթում։
Չնայած դժվարություններին՝ ամեն կերպ փորձում է աղջկա մանկությունը երջանիկ դարձնել։ Հաջորդ կադրում արդեն աղջիկը մեծացել է, և հայրիկը սովորեցնում է իրեն հեծանիվ քշել։ Իսկ հետո դուստրը մեծանում է, ու նրա հարսանիքի օրն է։ Հայրիկի հետ պար, երջանկություն և առաջնեկի ծնունդ։ Հուզիչ ընտանեկան պատմությունը՝ գեղեցիկ տեսահոլովակում։ Անպայման դիտեք, հիանալի է ստացվել։