Մաշ Իսրայելյանին շատերն են սիրում և հետևում նրա գործունեությանը համացանցային տիրույթում, որտեղ երգչուհին ակտիվ է և մշտապես ներկայացնում է իր կյանքում տեղ գտած տարաբնույթ հետաքրքրական իրադարձությունները։

Սակայն, որքան էլ սիրեն արտիստուհուն, միևնույնն է կգտնվեն անձիք, ովքեր կքննադատեն։ Քննադատությունից չի կարող խուսափել և ոչ մի հանրային դեմք։

Մաշ Իսրայելյանը օրերս հարսանեկան զգեստով լուսանկարներ է հանրայնացրել, որոնք արված են նկարահանումներից։ Այդ մասին երգչուհին խոստացել է շուտով մանրամասն հայտնել։

Օգտատերերը քննարկումներ են սկսել այն մասին, որ երգչուհին ներկայացված լուսանկարներում ավելի գեղեցիկ հարսիկ է, քան հենց սեփական հարսանիքի օրը։ Այս քննարկումները ծավալվել են և հասել քննադատությունների, որոնց այսօր պատասխանել է երգչուհին։

Նա մասնավորապես գրել է․ «Շատերդ ասում եք, որ նկարահանման ժամանակ ավելի գեղեցիկ հարսիկ էիր, քան իրական ժամանակ: Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր յուրովի տեղն ունի: Իսկ դուք ի՞նչ կասեք»։