Ահա թե ինչ հաստատություններ է այցելել Անի Քոչարը և ինչ օգնություն է ցուցաբերել


Շատերին է հայտնի, որ Անի Քոչարը կարողացել է հաղթահարել քաղցկեղը։ Նա այսօր կարողանում  է օգտակար լինել շատերին և մոտիվացնել։ Հենց դրա մաին է իր «Հանձնվել չկա՛» գիրքը։

Այս օրերին լրագրողը ամփոփում է տարին և այդ շրջանակում ներկայացրել է իր կատարած այցերը մի քանի հաստատություններ, որտեղ իր կարիքը եղել է։ Անի գրել է․ «Դյուրին առաքելություն չէ մարդկանց հուսադրելը, գոտեպնդելն և ոգեշնչելը:

Հորդորելը և սեփական օրինակով համոզելը՝ պայքարել և կյանքի որևէ պարագայում չհանձնվե՛լ: Շատ ավելի հեշտ կլիներ դաժան փորձության էջը փակելն ու կյանքի ևս մեկ շնորհը անմնացորդ վայելելը:

Շատ ավելի դյուրին (և ինձ համար անվնաս ու հարմարավետ) կլիներ միայն ինքս ինձ համար ապրելն ու էգոիստաբար անտարբերություն դրսևորելը, սակայն ես ես չէի լինի, եթե չապրումակցեի և որևէ կերպ իմ փորձով չբաժնեկցեի ու օգնության ձեռք չմեկնեի: Այս տարին ամփոփելիս չէի կարող չանդրադառնալ կարևորագույն այցերին և հանդիպումներին (երբեմն համեստաբար լռելը տեղին չէ:

«Հանձնվել չկա՛»-ն եղել է Արյունաբանական կենտրոնում, «Ժպիտների քաղաք» հիմնադրամում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, «Զինվորի տանը» և ոչ միայն: Հ.Գ. Իմ հատուկ շնորհակալությունը Բեգլարյան ընտանիքին նախաձեռնությանն աջակցելու համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: