Ահա թե ինչու այս բժիշկը վիրահատեց արջուկին․ պատճառն անչափ հուզիչ է


Յուրաքանչյուր մասնագիտություն կարևոր ու անհրաժեշտ է։ Այս հարցում չափազանց կարևոր է մասնագիտության ձեռք բերման ճանապարհին սովորել ու միայն սովորել, նպատակ ունենալ ոչ միայն բարձր նիշեր գրանցել, այլ վազել դեպի նպատակը  լավ մասնագետ դառնալու համար և դրանով պիտանի լինել։

Սակայն բոլոր մասնագիտոթյունների շարքում կան երկուսը, որոնք ոչ միայն պահանջում են լավ սովորել․ լինել պատասխանատու և օժտված լինել մարդկային բարձր որակներով, այլ  ուղղակի ծնվել այդպիսիք, իսկ հետագայում արդեն կատարելագործվել, իհարկե, ուսման միջոցով։

Խոսքը մանկավարժի և բժշկի մասին է։ Այս նյութում ներկայացնում ենք մի բժշկի պատմություն, ում գործունեությունը Կանադայում է։

Մի անգամ բժիշկը պետք է վիրահատեր երեխայի, ով պահանջում էր նրանից վիրահատել նախ իր արջուկին։ Բժիշկը համաձայնեց։ Տղայի ներկայությամբ արջուկին հագցրել է թթվածնի դիմակ, կարել թևատակի պատռվածքը և վիրակապ դրել:

Դրանից հետո երեխան թույլ է տվել, որ բժիշկն իրեն էլ վիրահատի: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել: Հանուն երեխայի հոգեվիճակի՝ ամեն ինչ կարելի է անել:


Понравилась статья? Поделиться с друзьями: