Ահա այն աշխարհահռչակ արտիստը, ում երկրպագուների թիվն անցնում էր 1 000 000 000 սահմանը․ ուշագրավ մանրամասեր


Մայքլ Ջեքսոնը այն հայտնի անձանց շարքին  է դասվում, ում անվան շուրջ մշտապես լեգենդներ են հյուսվում։ Նրա մասին միշտ են խոսել, քննարկել ու քննադատել, սակայն խոսակցություններն առավել շատացան և բազմազանություն ստացան միայն նրա մահից հետո։

Դեռ խոսվում է այն մասին, որ նա ողջ է և նրա մահվան մասին լուրերն անհրաժեշտ էին և ինչ-որ առեղծվածային բան կա։ Իհարկե, հասկանալի է, որ դրանք զուտ խոսակցություններ են, միգուցեև մարդկային երևակայության արդյունք։

Երգիչն այնքան սիրված էր և այնքան շատ երկրպագուներ ուներ, որ արտիստի մահվան հետ հաշտվելը գրեթե անհնար էր, որն էլ ստիպեց հյուսել լեգենդներ և հավատալ դրանց։ Ներկայացնում ենք արտիստի համերգից մի լուսանկար, որտեղ պատկերված են Ջեքսոնի երկրպագուները։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1997թ. ամենահայտնի մարդը աշխարհում եղել է Մայքլ Ջեքսոնը, իսկ նրա երկրպագուների թիվն անցնում էր 1 000 000 000 սահմանը։ Նա 290 մրցանակ ունի՝ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի թագուհու, ում մրցանակները 80 են։

Նա 17 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և դարձել ռեկորդակիր։Իր ալբոմների ավելի քան 2 մլրդ օրինակ է վաճառել և  բարեգործությանը նվիրել 400 000 000$։


Понравилась статья? Поделиться с друзьями: