Համաշխարհային աստղերի կյանքը, նրանց առօրյայում տեղ գտած սկանդալային իրադարձությունները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։

Երգչուհի Ադելը, ով ճանաչված է գրեթե բոլոր երկրներում, իր հարցազրուցներից մեկը կիսատ է թողել և հեռացել, այուհետև կապ հաստատել և արգելել հարցազրույցի հեռարձակումն ու տարածումը։

Եվ այսպես, երգչուհին հրավիրված է եղել Channel 7-ի հաղորդումներից մեկին մասնակցելու։ Հարցազրույցը վարել է Մեթ Դորանը։ Այդ հարցազրույցը նախատեսված է եղել վարել 20-30 րոպե, որի համար պարբերականը ծախսել էր 1 միլիոն դոլար։

Սկզբում ամեն ինչ կարգին էր, սակայն հարցազրույցն անսպասելիորեն ավարտվում է․ երգչուհին բարկանում է և կիսատ թողնելով հարցազրույցը՝ հեռանում։ Պատճառն այն է, որ Ադելի համար զարմանալի է եղել, որ լրագրողը որևէ հարց չի ուղղել իր նոր ալբոմից։

Երգչուհին որոշել է ինքը հարցնել, թե ի՞նչ է մտածում լրագրողը իր նոր աշխատանքի մասին։ Դորանը անկեղծորեն խոստովանել է, որ ուղղակի ժամանակ չի ունեցել լսել այն։ Ադելը բարկացել է և հեռացել։