Հրաշալի երգիչ Արկադի Դումիկյանը հիանալի պրեմիերա է ներկայացրել՝ «Мой Дом — Моя Крепость» («Իմ տունն իմ ամրոցն է»)։ Տեսահոլովակում նկարահանվել է նրա ընտանիքը՝ գեղեցկուհի կինը՝ Սվետլանան, և երեք հրաշք բալիկները։
Ջերմ ընտանեկան տեսահոլովակի ռեժիսորը DJ Լևոնն է։ Նա կարողացել է ընտանիքի ողջ ջերմությունը փոխանցել տեսահոլովակի դիտողներին։ Երաժշտության և խոսքերի հեղինակն Արսեն Կասիևն է, գործիքավորումը՝ Վիտալի Ռոմանովի, մասթերինգը՝ Մելս Գասպարյանի։
Հրաշալի տեսահոլովակն իրական ամրոցում է նկարահանված՝ անչափ գեղեցիկ ու հինավուրց։ Տեսահոլովակը փոխանցում է վայրի հմայիչ տեսքը և անգամ կանաչի բույրը։
Դա խոսում է բարձր որակի մասին։ Երկրպագուները նույնպես անչափ հավանել են այն՝ լավագույն մեկնաբանությունները թողնելով։
Թերևս ամփոփենք դրանք այս բազմաբովանդակ սրտի խոսքով։ «Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին, ամրություն մեր ընտանիքներին, սեր ու հավատարմություն։ Շատ լավ երգ է, ու գեղեցիկ տեսահոլովակ։ Բրավո՛, Արկադի»